|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Թուրքիայի որոշումը 10 երկրի դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին, սակայն այդ երկրները դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
«Մենք ի գիտություն ենք ընդունել և ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացման Էրդողանի վերջերս արած հայտարարությունից հետո: Երկրները դեռևս ծանուցում չեն ստացել, այդ իսկ պատճառով ես դեռ զերծ կմնամ հետագա մեկնաբանություններից»,- ասել է եվրոպացի գործիչը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպանները կարող են անցանկալի անձ հայտարարվել երկրում, քանի որ Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել կալանավորված իրավապաշտպան, ազգային փոքրամասնություններին աջակցող հիմնադրամի ստեղծող Օսման Քավալային: