|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Խորհրդարնում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցն ուղղելով վարչապետ Փաշինյանին նշեց․ «Ուղիղ մեկ տարի առաջ ռուսական հեռուստընկերություններից մեկին տված հարցազրույցում տեղեկություն հայտնեցիք, Լելե թեփեի գործողության մասին , այդ ռազմական գործողության հետևանքով ունեցանք հարյուրավոր զոհեր, կորուստներ, ո՞վ է այդ ողբերգական ծանր հետևանքներով գործողության պատասխանատուն և մեղավորը․ Դուք, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, Ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք»:
Ի պատասխան պատգամավորի Փաշինյանը նշեց․ «Ես այս ամբիոնից տասնյակ անգամ եմ հայտարարել, որ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ես եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում: