|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 2018թ. մարտի 10-ին Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենայով ետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի մասին: Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել էր։
Ավտոմեքենայի վարորդը` 26-ամյա Ժորա Վարդանյանն, ով կաթնամթերք արտադրող «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի տղան է, թողնելով դեպքի վայրը, հեռացել էր: Նրա փոխարեն իրավապահներին էր ներկայացել ընկերության վարորդ Լևոն Արեստակեսյանը: Սակայն, երբ մամուլում լուրեր տարածվեցին, որ վթարի մեղավորը Վարդանյանն է, նա մեղայականով ներկայացավ քնչական բաժին: Վարդանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: