|
Փոխարժեքներ
11 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, 2021 թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Գայի պողոտայում կապամոնտաժվի դեպի ձախ՝ դեպի Հովհաննիսյան փողոց երթևեկությունը կարգավորող T2 տիպի լուսացույցը և այսուհետ Գայի պողոտայից նշված ուղղությամբ երթևեկությունը կկարգավորվի T1 տիպի հիմնական լուսացույցի ազդանշաններով: