|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Երկիր» օրաթերթի 1992 թ. մայիսի 9-ի թիվը վաղ առավոտյան ազդարարեց կատարված հրաշքի՝ հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը: Ստորև ներկայացնում ենք «Շուշին ազատագրվեց» խորագրի տակ զետեղված բաղձալի լուրը.
«ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի և այլ բնակավայրերի անդադար ռմբակոծությունները, շրջափակումը, գազի և էլեկտրաէներգիայի երկարատև բացակայությունը ստեղծել էին անտանելի վիճակ, սովի և համաճարակի սպառնալիք: ԼՂՀ իշխանությունները հարկադրված էին դիմել արտակարգ միջոցների՝ լռեցնելու համար հանրապետության անդորրը խանգարող հենակետերը: Մայիսի 8-ի լույս 9-ի ժամը 2:30-ի տվյալներով, հայ ազատամարտիկների ծավալած գործողությունները պսակվեցին կատարյալ հաջողությամբ՝ Շուշի քաղաքի ազատագրմամբ: Լռեցվել են նաև Ստեփանակերտի մոտակա կրակակետերը»:
«Երկիր», 9 մայիսի, 1992 թ.