|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․
«Պետության և պետականության դեմ գործած հանցանքների համար ներում չի լինելու` անկախ դրա պատճառներից և կատարող անձանց կարգավիճակից։
Լինի դա վարչապետ, նախարար, դատավոր, դատախազ, թե քննիչ, բոլորը պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։
Հատկապես դատավորների, դատախազների ու քննիչների պարագայում պատիժը պետք է լինի շատ ավելի ծանր, քանի որ նրանց հանցավոր անգործության հետևանքով են քաղաքական գործիչները դավաճանել Հայրենիքը, սադրել պատերազմ, զոհաբերել 10.000-ից ավել զինվորներին և թշնամուն հանձնել Հայաստանի և Արցախի ինքնիշխան տարածքները։
Քրեական գործի վարույթով պարզ կդառնա, թե դատախազի ու ՀՔԾ պետի գործողությունների հիմքում հանցավոր անփությունն է, թե՞ պետական դավաճանության օժանդակությունը»։