|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքը համարում է նախկինում կատարած հանցանքներից հետո անպատիժ մնալու հետևանք: Այս մասին Բեգլարյանն ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:
«Կան անմարդկային վերաբերմունքի դեպքեր և' ռազմագերիների, և' մահացած զինծառայողների մարմինների նկատմամբ: Սա գազանային, անմարդկային երևույթ է, որի պատճառը հայատյացության ընդգծված քաղաքականությունն է տասնամյակներ շարունակ, նաև՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ նմանատիպ հանցագործությունների ոչ միայն անպատժելիությունն է միջազգային հանրության կողմից, այլև ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսումը: Աբսուրդ է, որ միջազգային հանրությունը սրան շատ օպերատիվ ու կոշտ արձագանք չի տալիս, այդ արձագանքը պետք է լինի հասցեական` պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ»,- ասաց Բեգլարյանը: