կարևոր
3142 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-28 21:39
Քաղաքական

Հրապարակելու եմ Փաշինյանի և մանկլավիկների հանցանքների փաստական ապացույցները, եթե դատարանը հրաժարվի հրապարակել դրանք. Ն. Հոխիկյան

Հրապարակելու եմ Փաշինյանի և մանկլավիկների հանցանքների փաստական ապացույցները, եթե դատարանը հրաժարվի հրապարակել դրանք. Ն. Հոխիկյան

Դատական աբսուրդի սահմանները անհնար է պատկերացնել նիկոլական իշխանության աղբի պայմաններում։

Էջմիածնի դատարանում տեղի ունեցած դատական հերթական նիստի ժամանակ հոկտեմբերի 28-ին պետք է ներկայացվեին ՀՀ ԱԱԾ-ի կողմից առգրավված և ավելի քան 1 տարի հետո դատարան բերված Նաիրի Հոխիկյանի հեռախոսում եղած փաստական ապացույցները։

Հիշեցնեմ, դրանք վերաբերում են 2019թ․ մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Կարապետյանի և հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսակցությանը, որի ժամանակ Փաշինյանն ու Կարապետյանը ակնարկել էին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իրենց մութ գործարքների մասին՝ Լապշինին կոչ անելով զուսպ լինել այդ երկրների նկատմամբ և չխանգարել իրենց բարեկամությանը։

Այսօրվա դատական նիստի ժամանակ իմ շահերի պաշտպան Լուսինե Վիրաբյանը պահանջել էր, որ ներկայացվեն Լապշինի ուղարկած նամակները և ձայնային հաղորդագրությունները՝ որպես Նաիրի Հոխիկյանի հրապարակումների ապացույց։

Վլադիմիր Կարապետյանի փաստաբանի պահանջով դատավորը ոչ թե հրապարակեց հեռախոսի մեջ եղավ փաստերը, այլ բավարարվեց դրանց գոյության մասին խոսելով՝ ուղիղ 1 ժամ 20 րոպե ընթերցելով հեռախոսում եղած նամակների ու ձայնային հաղորդագրությունների ստեղծման օրն ու ժամը։

Անկախ նրանից, որ մենք պահանջում էինք դատարանում հրապարակել ոչ թե նամակների ու ձայնային հաղորդագրությունների գոյությունը, այլ դրանց բովանդակությունը, դատավորը ընդառաջ գնաց իշխանության ներկայացուցչի փաստաբանի պահանջին։

Դուք պետք է ներկա լինեիք նիստին ու սեփական աչքերով տեսնեիք դրա զավեշտը, երբ 1 ժամ 20 րոպե շարունակ դատավորը կարդում է՝ այսինչ օրը, այսինչ ժամին, եղել է նամակ կամ ձայնային հաղորդագրություն։ Վերջ։ Մենք պահանջում ենք հրապարակել, թե ինչ է գրված այդ նամակում կամ ինչ է ասվում ձայնային հաղորդագրությունում։ Վլադիմիր Կարապետյանի փաստաբանն առարկում է, թե դրանք ռուսերեն են, իսկ դատարանը ռուսերեն չի հասկանում։

Պատճառաբանելով, թե դատավարության մասին օրենսդրությունը արգելում է դատական նիստի ժամանակ օգտագործել օտար լեզու, հակառակ կողմը ամեն ինչ անում է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների գործած հանցանքների մասին փաստական ապացույցները չհրապարակվեն։ Այնինչ ռուսերեն ապացույցների կողքին մենք ունենք նաև դրանց հայերեն պատշաճ թարգմանությունը, ինչը մինչև այժմ քննության առարկա չի դարձել։

Եթե դատարանը շարունակի նման առերևույթ կողմնակալ աշխատանքը և հրաժարվի հրապարակել ապացույցները, ապա ես ԶԼՄ-ներով կհրապակեմ դրանք։