|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երևի բոլորդ արդեն տեսել եք ՖԲ-ում տարածվող տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները շրջում են ավտոմեքենայով ՀՀ տարածքով ու նկարահանում են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Հիմա ԱԱԾ-ն հերթական հերքում-հաստատումն է դրել, թե բա. «Էդ համատեղ եռակողմ աշխատանքային հանդիպման շրջանակներում բլա-բլա-բլա»։
Տղե՛րք, ո՞ւմ եք էշի տեղ դրել։
Ուզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտներ։
Լո՞ւրջ։
#նիկոլապետություն»,- գրել է նա: