|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ադրբեջանի կառավարությունը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի:
Հայցը, որը ներկայացվել է ոչ թե քաղաքացիների կողմից, այլ երկրի կառավարության, միջպետական հայտարարություն է և առաջին գործն՝ ընդդեմ Հայաստանի: Այս մասին հայտնել է Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության հարցերով հանձնաժողովի անդամ Քամալ Ջաֆարովը:
Նրա խոսքով՝ հայցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքում և 7 հարակից շրջաններում Ադրբեջանի քաղաքացիների կյանքի, անձնական կյանքի և դավանանքի ազատության, սեփականության և ազատ տեղաշարժի իրավունքների խախտմանը: