|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի նախագահը հիմա էլ հարձակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա: Բանտարկության մեջ գտնվող քուրդ քաղաքական գործիչ Սելլահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու պահանջով Եվրոպական դատարանի վճիռը, Ռեջեփ Էրդողանի պնդմամբ, անօրինական է ու ամբողջովին քաղաքականացված:
«ՄԻԵԴ-ը պաշտպանել է ահաբեկչի: Միայն թուրքական դատարանները կարող է վճիռ ընդունել Դեմիրթաշի գործով»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեղադրանքով Դեմիթաշին դատապարտել էր ազատազրկման 4 տարի եւ 8 ամիս ժամկետով: Մինչդեռ Եվրոպական դատարանը վճռել է, որ Դեմիրթաշի բանտարկությունը հանգեցրել է մարդու իրավունքների կոնվենցիայի 5 հոդվածների խախտմանը, ու Թուրքիան պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի նրան ազատ արձակելու համար: