|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Լեռնային Ղարաբաղում էլեկտրամատակարարման համակարգը, որը ռուս խաղաղապահները օգնել են հաստատել տարածաշրջանում ռազմական գործողություններից հետո, ամբողջովին վերականգնվել է. հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Խաղաղապահների օգնությամբ ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը: Դրա համար կատարվել են նորոգումներ 18 կիլոմետր էլեկտրահաղորդման գծերի և 50 հենասյուների վրա: 24 բնակավայրերում վերականգնվել է անխափան էլեկտրամատակարարումը, որի ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 12 հազար մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Ստեփանակերտում և Մարտակերտում Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական ստորաբաժանումների մասնագետները շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը ... Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 558 քաղաքացիների, այդ թվում ՝ 67 երեխայի»,- նշվում է հաղորդագրությունում: