|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ժամը 18:00-ից Երևանի տարբեր հատվածներում մեկնարկել էին բողոքի ակցիաներ վարչապետի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները փակել էին Աբովյան, Խանջյան փողոցները եւ Սայաթ-Նովա, Մեսրոպ Մաշտոց, Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները: Ոստիկանությունը շարունակում է ուժի գործադրմամբ բերման ենթարկել վարչապետի հրաժարականը պահանջով ակցիայի մասնակիցներին: Անհնազանդության խաղաղ ակցիայի շուրջ 4 տասնյակ մասնակից այժմ ոստիկանության տարբեր բաժանմունքներում է:
Բերման ենթարկվածներից է նաև Գայանե Սահակովան: Նա մանկաբույժ է: Որպես կամավոր աշխատել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ կորոնավիրուսով հիվանդներին օգնելու համար, իսկ պատերազմ սկսելուն պես, բժշկուհին միաժամանակ թողնելով 2 աշխատանքն էլ, կամավոր մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի առաջին օրից եղել է զինվորի կողքին՝ Մատաղիսում, Մաղավուզում, Եղնիկներում՝ մասնագիտական առաքելությունն է իրականացրել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների նախաձեռնած ակցիայի վայրից ոստիկանության Երևանի մի շարք բաժիններ բերման ենթարկել 43 անձի: