|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը`ավելացնել Ավստրիայի և այլ երկրների հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում. հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի ղեկավարը հեռագիր է հղել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին և կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ ցավակցելով Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչություն համար:
«Պուտինը վերահաստատել է Ավստրիայի և համաշխարհային հանրության այլ անդամների հետ համագործակցության սերտացման՝ Ռուսաստանի պատրաստակամությունը ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ պայքարում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Պուտինը նաև կարեկցանքի և զորակցության խոսքեր է հղել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին: