|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը կոչ է անում միջազգային հանրությանը` բարեխղճորեն փոխգործակցել ահաբեկչության դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ուժայինների խորհրդակցության լիագումար նիստում ելույթի ժամանակ. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Միջազգային հանրության համակարգված, կոլեկտիվ գործողությունների հաստատմանը նախկինի պես խանգարում են աշխարհաքաղաքական հավակնությունները, թաքնված օրակարգերը և երկակի չափանիշները»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՌԴ-ում 2018 թվականի ընթացքում բացահայտվել է միջազգային ահաբեկչական խմբավորումների 70 բջիջ: