|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն տասը օր է՝ կանգնած ենք փողոցում, պահանջում և խնդրում ենք, որ վարչապետը մեզ հանդիպի. Yerkir.am-ի թղթակցին ասաց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակից Օֆելյա Ղազարյանը՝ դժգոհելով հագուստի մաքսազերծման թանկացման դեմ:
«Գուցե մենք իր հետ ավելի հեշտ լեզու գտնենք, քան նախարարների հետ, որոնք չեն աշխատում»,- ասաց նա:
Օֆելյա Ղազարյանն ընդգծեց՝ թեև հասկանում է համաճարակով պայմանավորված իրավիճակը, բայց ազնիվ չէ այս պահին մաքսազերծման գները բարձրացնելը:
«Երբ մարտի 13-ին բոլոր խանութները փակեցին, ես ապրանքս նոր ներկրել էի, գումարները մուծեցի, ապրանքը դրեցի խանութում, դուռը փակեցի, գնացի տուն: Կառավարության որևէ անդամ անհանգստացա՞ծ էր իմ համար, որ այդ ապրանքը էդպես դրեցի, գնացի: Դեռ նոր ենք բացել, ի՞նչ թանկացման մասին է խոսքը»,- նշեց կինը:
Մանրամասները՝ տեսանյութում: