|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իրավիճակը սահմանին շարունակում է մնալ մտահոգիչ։
Ճիշտ է ադրբեջանական ագրեսիան տարբեր միջոցներով ճնշվում է՝ հակառակորդը դիրքային, մարդկային և տեխնիկայի կորուստներ է կրում, սակայն գլխավոր խնդիրը շարունակվում է մնալ։
Իսկ գլխավոր սպառնալիքը լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու Ադրբեջանի վաղեմի մտադրությունն է, որը պետք է ամեն գնով կանխել»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ադբբեջանական կողմը հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու երկու փորձ էր կատարել: Հակառակորդը ունի 3 զոհ եւ վիրավորներ, հայկական կողմը կորուստներ չունի:
Ադրբեջանական կողմը երեկոյան Տավուշի ուղղությամբ հրետակոծություն է վերսկսել՝ օգտագործելով 82 մմ ականանետներ եւ տանկ։