|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Վէմ» մատենաշարով լույս է տեսել «Քրիստափոր Միքայէլեանի անտիպ նամակները» գիրքը: Ներկա հատորով հրատարակվող անտիպ նամակները շարունակությունն են Հրաչ Տասնապետյանի խմբագրությամբ Բեյրութում 1993 թ. հրատարակված ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի «Նամականի»-ին:
Քրիստափորի անտիպներից բաղկացած այս նոր ժողովածուն կազմած Երվանդ Փամբուկյանը նպատակ ունի հնարավորինս ամբողջացնել ՀՅ Դաշնակցության Բոստոնի Կենտրոնական արխիվում պահվող ՀՅԴ անվանի առաջնորդի (1859 – 1905 ) նամակներն ու այլ ձեռագիր գրությունները և ավարտին հասցնել նրանց տպագրության գործը:
Հատորը նախատեսված է մասնագետ պատմաբանների և ՀՅԴ պատմությամբ հետաքրքրվող լայն հասարակության համար: