|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքական մի շարք ընկերություններ «Գազպրոմին» ընդհանուր առմամբ պարտք են մոտ 2 միլիարդ դոլար` take-or-pay մեխանիզմով (վերցրու կամ վճարիր): Այս մասին հայտնում է The Wall Street Journal- ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Ըստ նրանց՝ անցյալ տարի յոթ մասնավոր ընկերություններ «Գազպրոմից» գնել են գազի համաձայնեցված ծավալի 15% -ից պակաս և չեն կատարել վճարման պարտավորությունները, որոնք առաջացել են անբավարար քանակների գնման պատճառով: Նշվում է, որ այժմ այդ ֆիրմաները բանակցություններ են վարում «Գազպրոմի» հետ, որպեսզի խնդրի լուծումը գտնեն դատարանից դուրս:
Ըստ թերթի՝ պայմանագրերի համաձայն՝ ընկերությունները խոստացել են 2019 թվականին գնել 10 միլիարդ խորանարդ մետր գազ՝ 250-300 դոլար գնով:
Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավարի տեղակալ Ելենա Բուրմիստովան նշել էր, որ 2017 թվականը լավագույնն էր Թուրքիային գազ մատակարարելու առումով, երբ «Գազպրոմ» -ը այնտեղ էր արտահանել 29 միլիարդ խորանարդ մետր գազ: