Փոխարժեքներ
26 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
84 տարեկանում մահացել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայրը՝ քաղաքական գործիչ Ալեքսեյ Պորոշենկոն. տեղեկացնում են «Եվրոպական համերաշխություն» կուսակցության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները գրել էին, որ Պորոշենկոյի հայրը մահացել է կաթվածի հետևանքով:
Այս առնչությամբ կուսակցության մամուլի ծառայությունում հստակեցրել են, որ Ալեքսեյ Պորոշենկոն մահացել է հունիսի 16-ին. «Այսօր դադարել է զարկել մեծ մարդու, հողագործի, հասարակական եւ քաղաքական գործչի, Ուկրաինայի հերոսի սիրտը»,- ասել են խմբակցությունում:
Նշվում է՝ կուսակցության անդամները ցավակցություն են հայտնել Պորոշենկոյի ընտանիքին: