կարևոր
13324 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-28 22:43
Հասարակություն

Պայթյուն Գեղարքունիքի մարզում. 30-ամյա երիտասարդը մահացել է, հայրն ու hորեղբորորդին տեղափոխվել հիվանդանոց

Պայթյուն Գեղարքունիքի մարզում. 30-ամյա երիտասարդը մահացել է, հայրն ու hորեղբորորդին տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն են ստացվել, որ Շատջրեք բնակավայրին հարակից սարատեղում տեղի է ունեցել պայթյուն և կան տուժածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի բնակիչ Ալեքսան Մ․-ն հորեղբոր տղայի, Գեղարքունիքի մարզի բնակիչ Դավիթ Մ․-ի հետ խոտի հակերը «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան բարձելու ժամանակ երբ փորձել են խոտի հակը միասին բարձրացնել լսել են ճայթյուն, որից հետո տեղի է ունեցել նռնակի պայթյուն։ Պայթյունի հետևանքով Գևորգ Մ․-ն, Ալեքսան Մ․-ն և նրանց հայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Օհան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից Ալեքսան Մ․-ն վերակենդացաման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Yerkir.am-ի տեղեկություներով Գևորգ Մ.-ին տեղափոխել են Երևան, իսկ Օհան Մ.-ն զննություն անցնելուց հետո դուրս է գրվել և այժմ տանն է: