|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Yerkir.am-ի լրագրող Հերմինե Զեյնալյանի գրառումը․
«Նկարի աջ կողմի այս սարկավագը, ով Պատարագի ժամանակ բուրվառով խնկարկում էր, անունը` Լևոն, հազիվ 18 կամ 19 տարեկան, նաև փորձում էր ինձ բացատրել, որ Խորանի աստիճանին մեկ ոտքով բարձրանալ չի կարելի, դա Եկեղեցու կանոնին և վարքականոնին հակասում է, ու բավական բամբ ձայնով, ագրեսիվ տոնով։ Երբ Պատարագն ավարտվեց առանձին հրավիրեցի մի անկյուն և բացատրեցի, որ իր դիտարկումը, միգուցե, տեղին համարեի, եթե օրինակ՝ 20 րոպե առաջ Խորանին տեղի չունենար ամենամեծ մեղքը, Կանոնակարգի խախտումը, ապօրինությունը, երբ Պատարագի ժամանակ չհիշատակվեց Վեհափառ Հայրապետի անունը։
Նավասարդ Սրբազա՛ն, Տե՛ր Շահե, ձեր պատանյակ սարկավագներին և դպիրներին Եկեղեցականոն սովորեցրեք, հետո թույլ տվեք Խորան բարձրանան, այլապես ձեր կեղտոտ խաղերից հեռու պահեք մատաղ սերնդին, իրենք մեր վաղվա օրն են, մեր ապագան են»։