|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության: Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը և Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
Լրագրողների հետ զրույցում Հրայր սարկավագ Հակոբյանը, ով հոգևոր ծառայություն է ունեցել Արցախի թեմում, անդրադառնալով՝ Փաշինյանի կողմից օրերս հնչեցրած հայտարարությանը, թե՝ պետք է մոռանալ Արցախյան Շարժման մասին, ասաց՝ քանի ժողովուրդը պայքարում է Արցախյան Շարժումը չի մարի։