|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել ռուսական կայքերից մեկում երեկ հրապարակված` Երևանից Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրի մասին:
«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ: Այն վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում լրատվամիջոցների գրավոր հարցադրումներին։
Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փասը հաստատվել է նաև ՀՀ-ում ՌԴ մաքսային մարմինների ներկայացուցիչների կողմից: Ի դեպ, հավելենք, որ ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն՝ տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ»,- ասվում է պարզաբանման տեքստում:
Ռուսական կայքի լուրը` այստեղ: