|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Օրերս ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել է Բավրա պետական սահմանի անցման կետով՝ չհայտարարագրման եղանակով, թանկարժեք բջջային հեռախոսների ապօրինի տեղափոխման դեպք։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից:
Մասնավորապես, Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած տրանսպորտային միջոցի զննությունից պարզ է դարձել, որ բեռնախցիկում առկա է «Apple» ապրանքանիշին պատկանող «iPhone» տեսակի 150 բջջային հեռախոս:
Հեռախոսների ընդհանուր գումարը կազմել է մոտ 178 հազար ԱՄՆ դոլար:
Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։