|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱԺ աշխատակազմից:
«Սրտի խոր կսկիծով տեղեկացա անկախ Հայաստանի պատմության լավագույն դիվանագետներից մեկի` Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Դեռ ջերմ են հիշողությունները նախորդ տարի Բոստոնում տեղի ունեցած մեր վերջին հանդիպումից, որտեղ ապրում եւ դասավանդում էր Թաֆթսի համալսարանում:
Հանգչի՛ր խաղաղությամբ, մենք կորցրինք ոչ միայն փայլուն դիվանագետի, այլեւ օրինակելի եւ սկզբունքային քաղաքացու քո տեսակը»:
Նշենք, որ Ռուբեն Շուգարյանը 1992-1993 թվականներին եղել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը։ 1993-1999 թթ. նա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էր: 2001-2005 թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը, 2005-2008 թթ.՝ Հայաստանի դեսպանը Իտալիայում: