|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 24-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Այս մասին ասված է նախաձեռնության Ֆեյսբուքյան էջում:
«Ըստ մամուլի հրապարակումների՝ մարտի 25-ին փակվելու են «Պրեսս Ստենդ» կրպակները։ Տպագիր մամուլի ներկայացուցիչները կարծում են, որ սա տպագիր մամուլը լռեցնելու փորձ է։
Մարտի 24-ին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կառավարությունում քննարկումներ են ընթանում: «Կասեմ հետևյալը՝ քննարկման փուլում է, այսօր կամ վաղը կլինի վերջնական որոշումը և կհրապարակվի»,-նշել է Մանե Գևորգյանը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 24-ին առանձնացրել է ԶԼՄ-ներում հայտնված կորոնավիրուսի մասին հոդվածները: Օրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել»։