|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրացական «Պիրվելի» ալիքի հետ զրույցում անկեղծացել է ու անցյալի սխալների համար ներողություն խնդրել. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ես զգում եմ իմ մեղքի չափաբաժինն ու պատասխանատվությունը շատ բաներում, ու ի սրտե ցանկանում եմ ներողություն խնդրել նաև բազմաթիվ բաների համար, որ չկարողացա մինչև վերջ վերահսկել, այն ամենի համար, որ իմ ժողովուրդը թույլ տվեց իրեն:
Վրաստանն աշխարհում ամենաարագ զարգացող երկիրն էր, որին աշխարհը երանի էր տալիս ու նախանձում: Այսօր էլ Ուկրաինայում, Ուզբեկստանում և մնացյալ այլ տեղերում, մեր հայրենակիցներին են բարձր պաշտոնների նշանակում, որովհետև մեր իշխանության ժամանակ մեր ժողովուրդը շատ հաջողակ էր, բայց հաջողությունը չի բացառում բազմաթիվ բարդություններ և դժբախտություններ: Բոլորի առաջ մեղավոր եմ և պարտք եմ բոլորիդ»: