|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մայր թատրոնը շուտով կունենա գեղեցիկ և բարեկարգված շրջակայք. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջից:
«2019-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը դիմել էր Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին` թատրոնի շրջակայքը բարեկարգելու նպատակով։
Հուրախություն մեզ 2020-ի հունվարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից ստացանք դրական պատասխան։
Շատ շուտով կսկսվեն Սունդուկյան թատրոնի շրջակայքի բարեկարգման շինարարական աշխատանքները։ Հայցում ենք մեր քաղաքացիների և հանդիսատեսի ներողամտությունը սպասվելիք անհարմարությունների համար։
Շուտով Մայր թատրոնը կունենա գեղեցիկ և բարեկարգված շրջակայք։ Ընթացիկ աշխատանքների մասին պարբերաբար կտեղադրենք նորություններ»,- նշված է Մայր թատրոնի էջում: