|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
«Սբերբանկ-կապիտալ» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Աշոտ Խաչատուրյանցը կղեկավարի Ռուսաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող «Евроцемент груп» խոշորագույն ընկերությունը. հայտնում է Yerkir.am-ը՝ RusArminfo-ի հղումով:
Նշվում է՝ Խաչատուրյանցը կզբաղվի հոլդինգի զարգացման ռազմավարության մշակմամբ, աճի նոր ուղղությունների, ինչպես նաև ընկերության մրցակցային առավելությունների առավել արդյունավետ օգտագործման պայմանների ստեղծմամբ։
Աշոտ Խաչատուրյանցը ծնվել է Ռուսաստանում 1968 թվականին։ Նա «Սբերբանկ-կապիտալ» ընկերության հիմնադիր-ղեկավարն է 2008 թվականից։