կարևոր
913 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-01 16:40
Հասարակություն

Արցախի առաջնորդարանում հոգևոր ժողով է լինելու

Արցախի առաջնորդարանում հոգևոր ժողով է լինելու

Արցախի առաջնորդարանում հոգևոր ժողով է լինելու։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Արցախի թեմի աառաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մասնակցել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ու, փաստացի, միացել Վեհափառ Հայրապետի դեմ փաշինյանական արշավին։ 

Նոյեմբերի 30-ին հավաք էր տեղի Արցախի թեմի առաջնորդարանի մոտ՝ պահանջելով հանդիպում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ, որպեսզի վերջինս ներողություն խնդրի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար։ Սակայն Սրբազանը ակցիայի մասնակիցներին չընդունեց։ 

«Փաստինֆո»- ի հետ զրույցում Ռոման Երիցյանը տեղեկացրեց, որ այսօր Արցախի թեմի առաջնորդարանում հանդիպում է նախատեսվում։
«Իմ տեղեկություններով հոգևոր ժողով է լինելու և Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին դիմում է հասցեագրվելու»,- նշեց Ռ․ Երիցյանը՝ ավելացնելով, որ դրա արդյունքներով պայմանավորված կորոշեն հետագա անելիքները։

«Ես այս հարցը այսպես չեմ թողելու և ավելի մեծ մասշտաբով հավաք եմ կազմակերպելու։ Պահանջելու ենք, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպի Արցախի ժողովրդի հետ»,- շեշտեց Ռոման Երիցյանը։