կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-01 16:26
Քաղաքական

Բոլորին հուզում էր հարցը` ե՞րբ ենք ազատվելու այս ամոթալի չարիքից․ պատգամավորն ամփոփել է քաղաքացիների ընդունելության արդյունքները

Բոլորին հուզում էր հարցը` ե՞րբ ենք ազատվելու այս ամոթալի չարիքից․ պատգամավորն ամփոփել է քաղաքացիների ընդունելության արդյունքները

ՀՅԴ Շենգավիթի կոմիտեության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Խերանյանն ամփոփել է աղաքացիների ընդունելության արդյունքները՝ նշելով․

«Աշխատանքային շաբաթը ամփոփվեց ՀՅԴ «Արամ Երկանյան» կոմիտեության գրասենյակում համակիր քաղաքացիների հետ հերթական հանդիպմամբ։ Գաղափարակից համաքաղաքացիների հետ քննարկեցինք ներկա քաղաքական վիճակը, մեր երկրին ու ինքնությանը սպառնացող վտանգները, խոսեցինք դրանք չեզոքացնելու մեր քայլերից և առաջիկա անելիքներից։

Հետաքրքրական էր, որ այս հանդիպումերի ընթացքում մարդիկ չբարձրաձայնեցին ո՛չ սոցիալական, ո՛չ համայնքային, ո՛չ անձնական խնդիրներ։ Ակնհայտ էր, որ բոլորին էլ անհանգստացնում էր նույն ու առաջնային միակ հարցը` ե՞րբ ենք ազատվելու այս ամոթալի չարիքից»։