|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախում Ազգային ժողովի ընտրություններին Հայաստանից կմասնակցի խորհրդարանական պատվիրակություն, որը կղեկավարի Էդուարդ Շարմազանովը: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակը:
«Պատվիրակությունը բավականին ներկայանալի կազմ ունի. ընդգրկված են պատգամավորներ խորհրդարանական բոլոր խմբակցություններից»,- նշեց Շարմազանովը:
Նա հայտնեց, որ հայ խորհրդարանականների պատվիրակությունն Արցախ կմեկնի մայիսի 2-ին: Նույն օրը երեկոյան հայ պատգամավորները հանդիպում կունենան Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Մայիսի 3-ին մենք կբաժանվենք տարբեր դիտորդական խմբերի, կդիտարկենք Արցախի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունները, այնուհետև երեկոյան՝ նաև ձեր միջոցով մեր հանրությանը կտեղեկացնենք արդյունքների մասին»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Նա հայտնեց նաև, որ մայիսի 4-ին իրենք հանդես կգան մամուլի ասուլիսով, որի ընթացքում առավել մանրամասն կներկայացնեն ընտրությունների արդյունքները: