|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիները նախարարներից ամենաշատը գոհ են պաշտպանության նախարարի աշխատանքից:
Ներկայացնելով տվյալները՝ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ասաց, որ 0-5 բալանոց սանդղակով ամենաբարձր ցուցանիշն ունեն ՊՆ-ն և ԱԻՆ-ը:
Այսպես՝ Դավիթ Տոնոյանի գործունեությունը քաղաքացիները գնահատել են 4 բալ, Ֆելիքս Ցոլակյանինը՝ 3.7 բալ: Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքը:
Մարզպետներից ամենաբարձրը քաղաքացիները գնահատել են Շիրակի և Գեղարքունիքի մարզպետների աշխատանքները, ամենացածրը՝ Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզպետներինը.
«Վայոց ձորի մարզպետի ցուցանիշը վերաբերում է նախկին մարզպետին, որովհետև նոր մարզպետը վերջերս է նշանակվել, և չեմ կարծում, որ ճիշտ կլինի այս ցուցանիշը նրա վրա տարածել», - ասաց Նավասարդյանը: