|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ամուլսարի վիճակի հետ կապված մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում՝ ըստ Yerkir.am-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր, մեզ հետապնդումների կենթարկեին: Ուզում եք ասել՝ Հայաստանում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ: Դա՞ է մեր ուզածը",-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե հարցեր լուծենք առաջնորդվելով մեզ տված կաշառքներով, կոռուպցիայով, մեր նեղ խմբային շահերով այս ամենը հասկանալի կլինի․ "Հարաբերությունների այս ձեւը բացարձակապես անընդունելի է․ սա փորձ է Հայաստանը հետ գլորել այլ տրամաբանության մեջ",-ասաց նա։