|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող քաղաքացիներին քիչ առաջ ընդունեց ՀՀ նորանշանակ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը դժգոհեց, որ կրճատումների արդյունքում ինքը գործազուրկ է դարձել, և ստիպված են լինելու արտագաղթեն: «Մեզ առաջարկում են մեր բնակավայրից հեռու գտնվող զինկոմիսարիատում աշխատել, բայց դա հնարավոր չէ»,- ասաց աշխատակիցներից մեկը:
Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրենք մտահոգ են խնդրով: Նրա խոսքով` փոփոխությունն արվել է ի նպաստ բանակաշինության, և այն չի կարող անդրադառնալ զորահավաքների կազմակերպման վրա: Փոխվարչապետը միևնույն ժամանակ հավաստիացրեց, որ իրենք չեն առաջարկելու մի լուծում, որի արդյունքում 450 մարդ միանգամից մնա գործազուրկ:
«Մենք ձեռք ենք մեկնում ձեզ, պատրաստակամ ենք օգնել ձեզ, բայց պետք է արձանագրենք, որ զինկոմիսարիատների հարցով խնդիր կար, նույն ձևով չէր կարող մնալ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ «Պաշտպանության մասին» նոր օրենքով զինկոմիսարիատների կառավարումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբից փոխանցվել է պաշտպանության նախարարությանը: Փոփոխությունների արդյունքում կրճատվել է զինկոմիսարիատների թիվը: