|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
Ֆրանսիայի կայուն զարգացման հանձնաժողովն ընդունել է փոփոխություն, որի համաձայն՝ արգելվում են «Սև ուրբաթ»-ի գովազդները. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է euronews-ը՝ մանրամասնելով, որ դրա հեղինակները քննադատում են ակցիան, որն ավելորդ սպառում է խթանում, ինչն էլ բացասաբար անդրադառնում շրջակա միջավայրի վրա։
«Սև ուրբաթ»-ը, որն անցկացվում է Գոհաբանության տոնին հաջորդող ուրբաթ օրը, առաջին անգամ տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2013-ին: Այս ժամանակահատվածը համարվում է Սուրբ Ծննդյան և Նոր տարվա գնումների ժամանակաշրջանի սկիզբը, երբ խանութները հաճախ հաճախորդներին տրամադրում են մեծ զեղչեր:
Ֆրանսիայի օրենսդրությամբ սահմանված են ամառային և ձմեռային զեղչային վաճառքներ, որոնցից յուրաքանչյուրը տևում է վեց շաբաթ: Փոփոխության մեջ նշվում է, որ «Սև ուրբաթ»-ի գովազդը սպառողի մոտ առաջացնում է կեղծ տպավորություն, թե «օգուտ է քաղում ցածր գներից»:
Փոփոխության հեղինակը շրջակա միջավայրի նախկին նախարար Դելֆին Բատոն է, փաստաթուղթն ընդունվել է Կայուն զարգացման հանձնաժողովի կողմից: Այժմ այն պետք է քվեարկության դրվի Ազգային ժողովում՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում: