|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր լրագրողները հարցեր ուղղեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պագամավոր Մհեր Սեդրակյանին, սակայն նա խուսափեց հարցերին պատասխանելուց: Լրագրողները պնդեցին, թե բարի հարցեր են տալու:
«Էդ բարի հարցերին պատասխանում եմ, բայց մեկ-մեկ էդ նյութերի տակ մի հատ ախմախ նենց կամենտարիա ա անում, որ մարդկանց գցում են կրակը»,- ասաց նա:
Ի դեպ, Մհեր Սեդրակյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի հետ էր: Վերջինս ատակով հուշեց. «Այսօր ուրբաթ 13-ն է, հարցազրույցներ տալ չի կարելի»: Մհեր Սեդրակյանն էլ համաձայնեց, որ ուրբաթ 13-ին վտանգավոր է հարցազրույցներ տալ: