|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Էրեբունի թաղապետարանի դիմացի գազալցակայանում, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), վարորդները բունտ են արել: Բանն այն է, որ գազալցակայանում բոլոր հաճախորդներին պարտադրում են տալ հավելյալ 500 դրամ՝ պատճառաբանելով, թե դա «թեյավճար» է:
«Բայց թեյավճարը տալիս են կամովին՝ այդ աշխատանքն արած մարդուն: Եթե հիմա գազը լիցքավորվում է ավտոմատ, ո՞ւմ է հասնում իմ տված 500 դրամը»,- դժգոհել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն զանգահարած քաղաքացին:
Օրաթերթի թղթակցին Մհեր Սեդրակյանի օգնական Սերգեյ Բաղդասարյանը պատասխանել է. «Հիմա որ մեկը հանում ու չաեվո է տալիս, ի՞նչ անեն, հրաժարվե՞ն: Տենց բան չկա, որ պահանջեն, էտի աբսուրդ ա: Էտի ում մտքով անցնում ա, հանում, չաեվո են տալիս: Եթե պահանջեն, ուրեմն տենց մարդուն կբռնենք ու կհեռացնենք աշխատանքից»: