|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ կառավարությունը որոշել է 2026 թվականի ամառային զորակոչից ժամկետային զինծառայությունը դարձնել 1,5 տարի ընդհանուր տևողությամբ՝ ներկայի 2 տարվա փոխարեն։ Համապատասխան օրինագիծը զետեղված է e-draft իրավական ակտերի նախագծերի քննարկման պաշտոնական հարթակում։
Օրինագծում, մասնավորապես նշված է․
«Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «24 ամիս» բառերը փոխարինել «18 ամիս» բառերով
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը չի տարածվում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա»։
Որպես նշված խնդրահարույց փոփոխության հիմնավորում` օրենքի նախագծում նշված է, որ այն իրականացվում է իբրև ՀՀ ԶՈւ-ում նախատեսված բարեփոխում։