|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օրերս սոցապնախարար Արթուր Գրիգորյանը, ով ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ճոխ խնջույք է կազմակերպել մանկատների տնօրենների մասնակցությամբ: Թե ո՞րն է եղել խնջույք բուն նպատակը, դժվար է ասել, բայց, դատելով հայաստանյան ավանդույթներից, նման հավաքույթները ունենում են նախընտրական նպատակներ:
Նման հավաքույթներ կազմակերպվում էին, օրինակ` Գագիկ Բեգլարյանի քաղաքապետության ընթացքում` երեւանյան մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Դրանց նպատակը սովորաբար լինում է առնվազն տրամադրություններ պարզելը, նաեւ որոշակի մթնոլորտ ձեւավորելը, երբ տնօրենները սկսում են հասկանալ, թե ասենք` առաջիկա ընտրական շրջաններում իրենցից ինչպիսի գործողություններ են պահանջվում:
Եվ այս ամենը կատարվում է այն պայմաններում, երբ Հայաստանի մանկատներից շատերը գտնվում են նյութական եւ ֆինանսական կարիքի մեջ, երբ մանկատան սաներն ունեն թե՛ նյութական, թե՛ բարոյական խնամքի անհրաժեշտություն: