|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշում։
24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատվում է 6 ամսով՝ սահմանվելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:
Նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2027 թվականի 2-րդ կիսամյակից, քանի որ 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում 2026թ. հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. հուլիսին: