|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածք ներխուժմանն անդրադառնալիս հայտնել է, որ լեհական կողմին համապատասխան կապուղիներով տեղեկություն է փոխանցվել այդ մասին։
«Դեռ գիշերն ուկրաինացի զինվորականները համապատասխան կապուղիներով լեհական կողմին տեղեկատվություն են հաղորդել ռուսական անօդաչու թռչող սարքերի տեղաշարժի մասին։ Կիևի ժամանակով մոտավորապես ժամը 00:50-ին գրանցվել է Ուկրաինայի և Լեհաստանի միջև պետական սահմանի առաջին հատումը ռուսական անօդաչու թռչող սարքի կողմից: Գիշերը Լեհաստանի տարածք թռչող առնվազն երկու ռուսական անօդաչու օգտագործել է Բելառուսի օդային տարածքը», – հայտնել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ առնվազն մի քանի տասնյակ ռուսական ԱԹՍ-ներ են շարժվել Ուկրաինայի և Բելառուսի սահմանի երկայնքով և Ուկրաինայի արևմտյան շրջաններում՝ մոտենալով Ուկրաինայի տարածքում և, ըստ երևույթին, Լեհաստանում գտնվող թիրախներին։
Զելենսկու խոսքով՝ Լեհաստանի սահմանը հատած և նրա տարածք ներթափանցած ռուսական ԱԹՍ-ների թիվը կարող է «ավելի մեծ լինել, քան նախկինում հայտարարված թիվը»։ Նա նշել է, որ անօդաչուների թիվը կարող է հասնել մոտ երկու տասնյակի, այժմ տվյալները ստուգվում են։