Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Հրապարակ» թերթը գրում է. Երկու օր է՝ խորհրդարանը սկսել է աշնանային նստաշրջանը, մինչդեռ ՔՊ-ական պատգամավորների մոտ անթաքույց անտարբերություն է խորհրդարանական աշխատանքների նկատմամբ, նիստի առաջին ընդմիջումից հետո հաշված մարդիկ են վերադառնում դահլիճ, եթե ՔՊ վարչության անդամի թեկնածուները նախընտրական քարոզչության մեջ են, շրջում են տարածքային կառույցներով եւ, կարելի է ասել, «պատճառ» ունեն բացակայելու, ապա մյուսների անհավես վիճակի պատճառը, ասում են՝ անորոշությունն է, ոչ մեկը չգիտի՝ իրեն ինչ է սպասվում, որտեղ է լինելու վաղը, ցուցակում անցողիկ տեղ ունենալո՞ւ է, թե՞ հայտնվելու է լուսանցքում։
Հաշված մահապարտներ են, որ որոշել են հանուն թիմի «դախազ» փչանալ՝ երաշխիք չունենալով իրենց վաղվա օրվա հարցում։ ՔՊ-ում այս համատեքստում հատկապես քննարկում են Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, պատգամավոր Հասմիկ Հակոբյանին եւ Ջուլիին՝ Ջուլիետա Ազարյանին։