|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ եւս 1 անձի կալանավորեցին 2017-ի ընտրակաշառքի գործով՝ «Ծառուկյան դաշինք» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին։ Ավելի վաղ կալանավորվել էր Աբրահամ Մանուկյանը։
Այս անձանց «վերցնում» են մի հույսով, որ նրանք ցուցմունքներ տան ԲՀԿ-ի լիդերների եւ, մասնավորապես, Ծառուկյանի դեմ։ Սակայն, մեր տեղեկություններով, ցուցմունքներ ոչ ոք չի տալիս, մեղադրանքը կառուցված է Վազգեն Պողոսյանի 3 ցուցմունքից մեկի վրա, որից հետո նա հրաժարվել է։
Ըստ ամենայնի, կալանավորվածներին առաջիկայում բաց կթողնեն։ Ասում են՝ Աբրահամ Մանուկյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը կբավարարվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում