Փոխարժեքներ
20 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.81 |
EUR | ⚊ | € 441.42 |
RUB | ⚊ | ₽ 4.9089 |
GBP | ⚊ | £ 516.03 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Սամվել Կարապետյանի կալանավորումից առաջ Փաշինյանը լրագրողներին ասել էր․ «ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու եւ կից օրենքներում փոփոխությունների նախագիծ»։ 2 օր ԱԺ կայքում փնտրեցինք՝ նախագիծ չգտանք: Վահագն Ալեքսանյանին հարցրինք՝ նախագիծը որտե՞ղ է։
«Կլինի»՝ աշխատանքներ են տարվում։ Մինչդեռ ՔՊ-ականներն անտեղյակ էին այդ նախագծից, միաբերան ասում էին` չկա նման նախագիծ։ Տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանն անգամ չգիտեր՝ իրե՞նք, թե՞ կառավարությունն է նման նախագիծ հեղինակելու:
Արման Եղոյանը, որը տեղում լսել էր Փաշինյանի ասածը, երեկ զարմացած ճշտեց` ճի՞շտ ենք մեջբերում վարչապետի խոսքերը։ Նիկոլ Փաշինյանն այս հարցում էլ է ստել՝ տպավորություն ստեղծելով, թե Կարապետյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում, այլ, իմանալով, որ ուզում են ազգայնացնել ՀԷՑ-ը, դուրս է եկել իշխանության դեմ։