|
Փոխարժեքներ
12 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.42 |
| EUR | ⚊ | € 424.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.0964 |
| GBP | ⚊ | £ 492.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
Անկարայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության խմբավորմանն անդամակցության մեղադրանքով Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել, գրում է ermenihaber-ը: Մեզին, Ահմեթ, Մահմութ և Մուսլեհ անունով եղբայրները ձերբակալվել էին չորս օր առաջ՝ Ադանայի շրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Կալանավորվածներից երկուսը երկվորյակներ են։ Նրանց մի եղբայրն էլ մահացել է ահաբեկչական խմբավորման գործողությունների ընթացքում։ Եղբայրների մոտից առգրավված փասաթղթերը տեղեկություններ են պարունակում ԻՊ-ի առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադիի սպանությունից հետո նոր առաջնորդի ընտրության վերաբերյալ։