կարևոր
1075 դիտում, 2 ժամ առաջ - 2026-07-31 09:59
Աշխարհ

«Արևմուտք» զորախմբի զինծառայողները խոցել են ուկրաինական երեք ԱԹՍ. ՌԴ ՊՆ

«Արևմուտք» զորախմբի զինծառայողները խոցել են ուկրաինական երեք ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Արևմուտք» զորախմբի շարժական կրակային խմբի հաշվարկը ԿամԱԶ բեռնատարի վրա տեղադրված ԶՈւ-23 զենիթային կայանքի օգնությամբ խոցել է ուկրաինական «Լյուտի» տիպի երեք ինքնաթիռային անօդաչու թռչող սարք։

Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Կրասնոլիմանի ուղղությամբ։ Ռադիոլոկացիոն հետախուզության միջոցներով հայտնաբերվել են դեպի ռուսական դիրքեր շարժվող ԱԹՍ-ները, որից հետո զենիթային հաշվարկը զբաղեցրել է կրակային դիրք և գիշերային ժամերին ոչնչացրել երեք անօդաչու սարքը։

Այս տեղեկությունը ներկայացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իսկ ուկրաինական կողմից դրա վերաբերյալ մեկնաբանություն չի հրապարակվել։