|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը կոչ է արել եվրոպական բոլոր երկրներին աջակցել Շենգենյան գոտուց Իսպանիային ժամանակավոր հեռացնելու վերաբերյալ Իտալիայի առաջարկին։ Այս մասին նա գրել է Х սոցցանցում։
«Իսպանիան լիովին ձախողել է Շենգենյան գոտու արտաքին սահմանը անօրինական մուտքից պաշտպանելու հարցում։ Այդպես չի կարող շարունակվել։ Եվրոպական բոլոր երկրները պետք է աջակցեն Մելոնիի առաջարկին։ Երկրները, որոնք չեն կատարում արտաքին սահմանների պաշտպանության հետ կապված իրենց պարտավորությունները, Շենգենյան գոտու անդամ լինել չեն կարող», – գրել է Ռանտանենը։
Ավելի վաղ Ջորջա Մելոնին հայտարարել էր, որ քննարկում է Իսպանիայի հետ Շենգենը կասեցնելու հարցը՝ Սեուտա անօրինական միգրանտների հոսքի պատճառով։ Cadena SER ռադիոկայանը, այսօր առավոտյան հղում անելով իշխանություններին, հաղորդել էր, որ մեկ օրում Մարոկկոյից ինքնավար քաղաք է մուտք գործել մոտ 49 հազար միգրանտ։ RTVE-ի տվյալներով՝ շուրջ 19 մարդ մահացել է սահմանը հատելու փորձ կատարելիս։