|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Շաբաթ՝ սեպտեմբերի 28-ին, Լիբանանում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը հանդիպել են Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ. տեղեկացնում է aztagdaily.com-ը: Նրանց ընկերակցել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունը՝ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու գլխավորությամբ և Մելիք Գարագավորյանի, Հակոբ Հավաթյանի ու դոկտ. Էլի Թաշճյանի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հյուպատոս Լեոնարդ Աբաջյանը, զինվորական կցորդ, գնդապետ Ալեքսանդր Մուշեղյանը եւ դեսպանության գլխավոր քարտուղար Դավիթ Ալավերդյանը:
ՀՀ դեսպանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, Հայաստան-Լիբանան միջպետական հարաբերությունները եւ դրանք զարգացնելու հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մակարդակն ու ներկայիս իրավիճակը: